«Մենք տեսնում ենք, որ այժմ Հայաստանը, Հայաստանի ղեկավարությունը կանգնած է խաչմերուկում։ Հայաստանի ղեկավարությունը խոսում է զարգացման ուղու առաջիկա ընտրության մասին։ Մեզ համար դա կարևոր է, քանի որ երկար դարեր շարունակ Ռուսաստանն ու Հայաստանը եղել են հարևան, եղբայրական երկրներ»,- ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Սահմանադրության փոփոխման ամենաչարչրկված հարցը «հոգատար ձեռքով» վերցված է Նիկոլի ուսերից

Սահմանադրության փոփոխման ամենաչարչրկված հարցը  «հոգատար ձեռքով» վերցված է Նիկոլի ուսերից
09.06.2026 | 13:16

Ռուսամետ որակված ընդդիմությունը պարտվեց:

Հաղթեց Ռուսաստանը, որպես ուժային կենտրոն:

Այլ կերպ չէր կարող լինել, որովհետև դեռ Պուշկինն է բանաձևել․

«Ահա Կովկասն իմ ոտքի տակ ...» և այլն (այդ մասին, կոնկրետ ես, բազմիցս եմ գրել):

Նիկոլը ստացել է 64 մանդատ: Սա ուղղակի լազերային վիրաբույժի վիրտուոզ վիրահատություն է հիշեցնում:

ՔՊ-ն իրավունք է ստանում միանձնյա կառավարություն ձևավորել, կարող է Սահմանադրական օրենքներ ընդունել,

բայց չի կարող Սահմանադրություն փոխել:

Սահմանադրության փոփոխման հեռանկարը, որը դարձել էր այս ընդդիմության կողմից ամենաչարչրկված հարցը,

«հոգատար ձեռքով» վերցված է Նիկոլի ուսերից:

Առանց ընդդիմության համաձայնության իշխանությունը չի կարող Սահմանադրություն փոխել...

Սաշա ԱՍԱՏՐՅԱՆ

Հ.Գ.

Կցանկանայի, որ Աժ նախագահ Ալեն Սիմոնյանը

նշանակվեր Ադրբեջանում ՀՀ դեսպան:

Այդպես կլիներ ծանրակշիռ ու ճիշտ:

Դիտվել է՝ 3415

Մեկնաբանություններ